Թրամփը հայտարարել է Իրանի դեմ աննախադեպ «տնտեսական պատերազմի և մեկուսացման» մեկնարկի մասին

ԱՄՆ վարչակազմը սկսում է Իրանի դեմ աննախադեպ «տնտեսական պատերազմ և մեկուսացում»։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Truth Social-ում։

«Ոչ ոք Իսլամական Հանրապետությանը համաձայնագիր կնքելու համար ավելի շատ հնարավորություններ չի տվել, քան ես։ Ցավոք, նրանք չկարողացան օգտվել դրանից։ Հետևաբար, այսօր հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ իրականացված ամենակործանարար տնտեսական գործողության մասին։ Սա աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում կլինի»,– գրել է ԱՄՆ նախագահը։

Leave a Comment