ՌԴ զինուժը գիշերը մասսայական հարվածներ է հասցրել Կիևին․ կա 6 զոհ, 23 տուժած։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հարվածներ, ավերածություններ և հրդեհներ են գրանցվել Սվյատոշինսկի, Դարնիցկի և Սոլոմենսկի շրջաններում։
Մասնավորապես, Սվյատոշինսկի շրջանում հարված է արձանագրվել արդյունաբերական օբյեկտներից մեկի տարածքում։ Բացի այդ, մեկուսացվել են հրդեհները 500 և 1000 քառ. մ մակերեսով երկու պահեստային շինություններում։ Եվս մեկ հրդեհ է բռնկվել 500 քառ. մ մակերեսով պահեստային շենքում։
Սոլոմենսկի շրջանում իննհարկանի բնակելի շենքում ավերվել են ութերորդ և իններորդ հարկերը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել 7-9-րդ հարկերի մակարդակում։
«Մյուս հասցեներում կոտրվել են բնակելի շենքերի և բժշկական հաստատության շենքի պատուհանները, ինչպես նաև հրդեհներ են բռնկվել ավտոմեքենաներում, ավտոտնակներում և խանութում։ Ավտոտնակների հրդեհը մարվել է։ Երկու բնակելի շենքերում և դպրոցի ապաստարանում մարդիկ են արգելափակված։ Մեկ այլ հասցեում գտնվող բժշկական հաստատությունում կոտրվել են պատուհանները, հրդեհ է բռնկվել օժանդակ սենյակում և ավտոմեքենայում։ Հրդեհը մարվել է», – հավելել են փրկարարները։
