Հայաստանի ղեկավարության բարձր օղակներում քննարկվում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի հնարավոր պաշտոնանկությունները, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ Սինանյանի պաշտոնի համար դիտարկվում է Դանիել Դանիելյանի թեկնածությունը, որը հուլիսի 1-ին ազատվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնից։ Նախարարությունում նա համակարգում էր մշակույթի ոլորտը։
Թերթը նաև պնդել է, որ իշխանությունները դժգոհ են Թադևոսյանի աշխատանքից։
Պարբերականի տվյալներոս՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով Քրեակատարողական ծառայության պետին ևս մեկ հնարավորություն տալ, և առաջարկել է գերատեսչությունում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկում անցկացնել և Փաշինյանը համաձայնել է նման քննարկման անցկացմանը։
