Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի հանդուրժի Սիրիայում իրեն սպառնացող թուրքական ռազմական ներկայությունը։
«Մենք չենք հանդուրժի Սիրիայում թուրքական ռազմական ներկայություն, որը սպառնում է Իսրայելին»,– հայտարարել է նա։ Նեթանյահուի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։ «Մենք հստակ ուղերձ ենք փոխանցել՝ պետք չէ։ Հավանաբար, այն բավարար չափով լավ չեն լսել, ուստի մենք հոգացել ենք, որ այն ավելի լավ հասկանան»,– հավելել է նա։
Ավելի վաղ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան «մոտ է հայտնվել» Իսրայելի հետ անվտանգության ոլորտում հաստատված ստատուս քվոյի խախտմանը՝ երկրի հյուսիսում գտնվող ավիաբազայում թուրքական զորքերի տեղակայումը թույլ տալու պատճառով։
Ավելի վաղ Syria TV հեռուստաալիքը հայտնել էր, որ օգոստոսի 18-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իդլիբ նահանգի ռազմական օդանավակայանին։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հարվածների հետևանքով նյութական վնաս է պատճառվել։