Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը քննարկել են Պարսից ծոցի տարածաշրջանում վերջին զարգացումները և դիվանագիտական միջոցներով տարածաշրջանում կարգավորման հասնելու ուղղությամբ տարվող ջանքերը։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հեռախոսազրույցի ընթացքում «կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները և ստեղծված իրավիճակի տարբեր կողմերը»։
Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարն ու Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը, որի երկիրը միջնորդ է Թեհրանի և Վաշինգտոնի երկխոսության մեջ, «քննարկել են նաև դիվանագիտական վերջին զարգացումները, քաղաքական լուծումների առաջմղման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը, ինչպես նաև խորհրդակցությունների և համագործակցության ամրապնդման հարցերը»։