Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա

այաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Այն կհաստատվի օգոստոսի 20-ի կառավարության նիստի ընթացքում։

Վերոնշյալի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա:

Կառավարության ծրագիրը ներառում է՝

• Նախաբան

• Արտաքին քաղաքականություն և անվտանգություն.

• Մարդկային կապիտալ և բարեկեցություն.

• Տնտեսական վերափոխում.

• Քաղաքաշինություն և ենթակառուցվածքներ.

• Ժողովրդավարություն, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար.

• Ինստիտուցիոնալ զարգացում.

• Ամփոփում:

Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:

Leave a Comment