
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այսօր խորհրդանշական օր է։ 2019 թվականի օգոստոսի 19-ին, հակաիրավական եղանակով փակվեցին, այնուհետեւ զոդվեցին, հակաիրավական եղանակով ժողովրդի առջեւ բացված Ազգային ժողովի դարպասները։ Հենց այսպես էլ՝ ժողովրդի հույզերով իշխանության եկած ուժը սկսեց չեղարկել ժողովրդի հետ կնքած քաղաքացիական պայմանագիրը!
7 տարի անց՝ կրկին օգոստոսի 19-ին, կրկին ԱԺ-ում կրկին հակաիրավական եղանակով պաշտոնեական դիրք է չարաշահվում ու ոչ համաչափ սանկցիաներ են կիրառվում»։
Աղբյուրը` Գոհար Մելոյան