Ինչ-որ պահի հնարավոր է վերսկսենք բանակցությունները. Թրամփ

Ինչ-որ պահի հնարավոր է վերսկսենք բանակցությունները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը թույլ չի տա Թեհրանին այն օգտագործել։

«Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Գիտե՞ք՝ ինչու․ որովհետև նրանք այն կօգտագործեն։ Մենք թույլ չենք տա, որ նրանք այն օգտագործեն», — ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։

Լրագրողի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը կվերսկսի բանակցությունները Իրանի հետ, Թրամփը պատասխանել է, որ դա հնարավոր է «ինչ-որ պահի», սակայն այժմ, իր գնահատմամբ, իրավիճակը «շատ լավ է»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment