Թրամփն այս տարի հանդիպում կունենա Կիմ Չեն Ընի հետ

Թրամփն այս տարի հանդիպում կունենա Կիմ Չեն Ընի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այս տարի հանդիպում կունենա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն ընի հետ, ինչը դրական է գնահատում։ Ըստ Թրամփի՝ Կիմ Չեն ընը ունի 57 շատ հզոր միջուկային զենք՝ հավելելով, որ երբեք չպետք էր թույլ տալ նման իրավիճակի ստեղծումը։

«Ես շատ լավ եմ ճանաչում Կիմ Չեն Ընին։ Քանի դեռ մենք խելացի նախագահ ունենք, նա լավ կլինի։ Եթե հիմար նախագահ ունենանք, ապա, հավանաբար, նա այնքան էլ լավ չի լինի», – հավելել է Թրամփը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment