Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ տեղեկությունները, թե վերջին 24 ժամվա ընթացքում Լարսի միջազգային սահմանային անցակետով Վրաստան է մուտք գործել 20,000 Ռուսաստանի քաղաքացի, կեղծ է։
«Տարբեր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկատվություն, որ վերջին 24 ժամվա ընթացքում Լարսի մաքսային անցակետով Վրաստանի սահմանը հատել է 20,000 Ռուսաստանի քաղաքացի… Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ծառայում է որոշակի շահագրգիռ կողմերի կողմից ապատեղեկատվության տարածմանը», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում այս անցակետով Վրաստանի սահմանը հատել է տարբեր երկրների 7,880 քաղաքացի։ Ընդգծվում է, որ սա միայն Ռուսաստանի քաղաքացիներին չի վերաբերում։
«Մենք կոչ ենք անում… ձեզ զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից», – ասվում է հայտարարության մեջ։