«TikTok»-ը ուսումնասիրում է հավելվածի ներսում օգտատերերի միջև դրամական փոխանցումներ կատարելու հնարավորությունը, հայտնում է «Bloomberg»-ը։ Ըստ աղբյուրի՝ նոր գործառույթը կարող է թույլ տալ գումար ուղարկել անձնական հաղորդագրությունների միջոցով։ Գործառույթի վերաբերյալ տեղեկություններ են հայտնաբերվել «iPhone»-ի համար նախատեսված «TikTok» հավելվածի կոդում։
Նշվում է, որ փոխանցումների համար կարող է օգտագործվել «TikTok Pay» վճարային համակարգը, որն արդեն կիրառվում է որոշ երկրներում՝ «TikTok Shop»-ի գնումների համար։ «TikTok»-ը դեռ չի հայտնել, թե երբ և որ երկրներում կարող է գործառույթը հասանելի դառնալ։
