ԿԳՄՍ նախարարը հետևել է Թումանյանի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքներին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Թումանյանի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ իրականացվում են հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ։

Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ ԿԳՄՍ նախարարը շրջել է թանգարանի տարածքում, հետևել ընթացիկ աշխատանքներին: Թանգարանի հուշարձանային՝ առաջին մասնաշենքում, որտեղ գտնվել է Թումանյանների բնակարանը, նախատեսված են հիմնականում ներքին հարդարման աշխատանքներ: Երկրորդ մասնաշենքում, որը վերակառուցվում է, ստեղծվելու են վարչական և ցուցադրական տարածքներ, ձմեռային այգի, ընթերցասրահ և գրադարան։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների` պատշաճ որակի և սահմանված ժամկետների ապահովումը, ինչպես նաև թանգարանի տարածքում կանաչ գոտիների ստեղծումը։ Հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2028 թվականին։ Մինչ այդ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը շարունակում է գործել «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment