Աստղագետները հայտնաբերել են «GJ 523b» անվանումով խիտ և զանգվածային էկզոմոլորակ, որը մոտ 2,5 անգամ մեծ է Երկրից։ Հետազոտողների հաշվարկներով՝ «GJ 523b»-ի շառավիղը Երկրի շառավղից 2,55 անգամ մեծ է, իսկ այն իր աստղի շուրջ մեկ ամբողջական պտույտ կատարում է 17,75 օրում։ Մոլորակային համակարգի տարիքը գնահատվում է մոտ 170 միլիոն տարի։
Գիտնականների համար մոլորակը հետաքրքիր է հատկապես իր բարձր խտությամբ։ Չնայած այն ունի մոտ 23 անգամ ավելի մեծ զանգված, քան Երկիրը, այն, ըստ ամենայնի, չունի մեծ գազային մթնոլորտ և հիմնականում կազմված է քարային նյութից։
Հետազոտողները ենթադրում են, որ «GJ 523b»-ն ի սկզբանե կարող էր ունենալ հաստ մթնոլորտ, որը հետագայում հեռացել է, կամ մոլորակը կարող էր ձևավորվել երկու այլ մոլորակների բախման հետևանքով։
