Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատել է Իրինա Մուդրայային, ում մոտ ավելի վաղ խուզարկություններ էին իրականացվել: Պետության ղեկավարի օգոստոսի 19-ի…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատել է Իրինա Մուդրայային, ում մոտ ավելի վաղ խուզարկություններ էին իրականացվել:
Պետության ղեկավարի օգոստոսի 19-ի №734/2026 հրամանագրում նշված է. «Ազատել Իրինա Ռոմանովնա Մուդրայային Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։
Կայացված որոշման վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ դեռևս չեն ներկայացրել ինչպես անձամբ Մուդրայան, այնպես էլ նախագահը և ՆԱ ղեկավար Կիրիլո Բուդանովը։
Օգոստոսի 19-ի առավոտյան «Ուկրաինսկայա պրավդա»-ի աղբյուրները տեղեկացրել էին, որ իրականացվող հատուկ գործողության շրջանակում խուզարկություններ են կատարում Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրայայի և ժողովրդական պատգամավոր Վադիմ Ստոլարի բնակության վայրերում։ Հետագայում Ստոլարը հաստատել էր իր տանը քննչական գործողությունների անցկացման փաստը: