ԱԺ փոխխոսնակը մեզ ընդհատելու և մեկնաբանություններ անելու լիազորություն չունի. Աննա Գրիգորյան

ԱԺ նախագահությունն անցնում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմանները։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ աննախադեպ երևույթ է, երբ ԱԺ փոխխոսնակն իրեն իրավունք է վերապահում անդադար մեկնաբանություններ անել։

«Իրենք քաղաքական մեկնաբաններ չեն։ Նույնիսկ իմ ելույթի ժամանակ փոխխոսնակն ինձ ընդհատում էր ու հարցադրումներ հնչեցնում։ Եթե ցանկանում է, կարող է ամբիոնից արտահերթ ելույթով հանդես գալ, այլ ոչ թե ամեն ելույթից հետո մեկնաբանություններ անել, որոնց լիազորությունը կանոնակարգ օրենքով ուղղակի չունի», — ընդգծել է Աննա Գրիգորյանը։

Leave a Comment