Ֆրանսիական «Մոնակո» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Պոլ Պոգբան երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Պոգբան «Մոնակոյին» միացել էր 2025 թվականի հունիսին՝ կնքելով պայմանագիր մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, սակայն կողմերը որոշել են վաղաժամ դադարեցնել համագործակցությունը։
«Մոնակոն» շնորհակալություն է հայտնել 2018 թվականի Աշխարհի չեմպիոնին ակումբի հանդեպ ցուցաբերած վստահության և պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար։ Իր հերթին Պոգբան շնորհակալություն է հայտնել ակումբի ղեկավարությանը, թիմակիցներին, անձնակազմին և երկրպագուներին՝ նշելով, որ «Մոնակոն» ներկայացնելն իր համար մեծ պատիվ էր։
33-ամյա ֆուտբոլիստը «Մոնակոյի» կազմում մասնակցել է ընդամենը վեց հանդիպման։ 2024 թվականին նա որակազրկվել էր հակադոպինգային կանոնների խախտման համար, սակայն ավելի ուշ Սպորտային արբիտրաժային դատարանը կրճատել էր պատժաժամկետը՝ չորս տարուց հասցնելով 18 ամսվա։
