
Օգոստոսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել է անչափահաս տղայի մարմին։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը նույն տան բնակիչ, 8-ամյա Կ․ Լ-ն է։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։