Ղազարյան Սոնիկի «Փարիզի պորտը» – BlogNews.am



Հաճույքով արձանագրելով, որ Թուքիան ԵՄ մաքսային միության անդամ է՝ Ղազարյան Սոնիկը Թուրքիայի հետ սահմանի բացումը կարևորել է հատկապես  ԵՄ-Հայաստան հարաբերությունների կոնտեքստում ու հայտարարել.«…և որ մենք թեքվում ենք մեզնից տեսնում ենք արևմուտք՝ Թուրքիան, սա ոչ միայն աշխարհագրության գիտելիք է, սա նաև եվրոպական ինտեգրման մասին հստակ գիտելիք և դիրքրոշում է և սրանից վախենալ ընդհանրապես պետք չէ»:
 
Սոնիկը Թուրքիային մատուցել է որպես «Փարիզի պորտ»՝ խաբկանքի մեջ գցելով հանրությանը: Նա դա արել է՝ նախևառաջ նպատակ ունենալով Նիկոլի կողմից վարվող թրքամետ քաղաքականությունը մատուցել որպես արևմտամետ քաղաքականության արգասիք: Եթե Թուրքիան Արևմուտքն է, ուրեմն թրքամետ քաղաքականություն վարելն արդարացված է, քանի որ իրականուն  վարվում է ոչ թե թրքամետ, այլ արևմտամետ քաղաքականություն, իսկ Արևմուտքը Հայատանի կյանքն է. Սոնիկի տրամաբանական շղթան այսպիսին է:
 
Մինչդեռ իրականում Թուրքիան բնավ Եվրոպա չէ. անգլոսաքսերը միջնաժամկետ հեռանկարում փորձում են Թուրքիան վերածել գերտերությյան՝ Միջին Ասիան Անկարային կցելով: Նույն TRIPP կոչվածի բուն իմաստը հենց դա է. Արևմուտքին պետտք է հարավից օղակի մեջ առնել Ռուաստանը, Իրանը՝ հյուսիսից, այդ իսկ պատճառով էլ թուրքերին «չաղացնում են» ու երես տալիս: Նեոօսմանական արժեքների վրա վեր հառնող Թուրքիան ի՞նչ Եվրոպա. ծիծաղելի է:
 
Մի բան շատ հստակ է՝Թուրքիան Եվրոպա չէ, իսկ թուրքական սահմանը դեպի ԵՄ տանող լուսավոր ճանապարհ չէ, այլ ծայրաստիճան ռիսկային ուղի է՝ լի Հայաստանի պետականության դեմ ուղղված գոյութենական սպառնալիքներով, իսկ սսոնիկների այսօրինակ ճամարտակություններն ընդամենը կոչված են՝ քողարկելու այդ դառը ճշմարտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment