ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները «Ուժեղ Հայաստանի» հետ միասին լքել են խորհրդարանի դահլիճը։
Խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն ասել է, որ ի տարբերություն «Ուժեղ Հայաստանի», որ լքեց նաև խորհրդարանի շենքը, իրենք կմնան. «Ներգրավված չենք լինելու էս քննարկումներին, բայց դեռ շենքում ենք, որովհետև կարող են արագ քննարկումներն ավարտելու քվեարկություն նշանակել։ Ամեն դեպքում շենքում կմնանք, բայց նիստերի դահլիճ չենք մտնի»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱԺ փոխխոսնակն իրավունք չունի նիստը վարելիս անընդհատ մեկնաբանություններ անել ելույթների հետ կապված։
Հիշեցնենք՝ «Ուժեղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվեց։ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հորդորեց նրան հեռանալ ԱԺ նիստերի դահլիճից, ինչից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները լքեցին ԱԺ-ն։
