ԱԺ նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվեց, ապա՝ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հորդորեց նրան հեռանալ ԱԺ նիստերի դահլիճից։ Դրանից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը։
«Ընդդիմության յուրաքանչյուր խոսքից հետո քոմենթ են անում, ամեն խոսքից հետո՝ ելույթ ունենում»,- լրագրողներին ասել է Ղազինյանը։
