14:26 19.08.2026
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին: Դեսպան Աֆիֆին շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերի զարգացմանը եւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցերը: Անդրադարձ են կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրություն […] …
14:16 19.08.2026
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը
Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ի երեկոյան, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում օգոստոսի 19-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է […] …
13:11 19.08.2026
Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել են մակերևութային ջրային ռեսուրսից ապօրինի ջրառի դեպք։ Ձկնաբուծությամբ զբաղվող քաղաքացի Մ.Դ.-ն ձկնաբուծարանի գործունեության համար անհրաժեշտ ջուրն ապահովել էր հարակից տարածքով հոսող «Շենավան» գետակից՝ չունենալով լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով տրամադրված ջրօգտագործման թույլտվություն։ Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ձկնաբուծարանի գործունեությունը կասեցվել […] …
12:32 19.08.2026
Ժամանակավորապես փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը
Հ-1 ավտոճանապարհի կմ0+400 տեղամասում առկա կամրջի քանդման և նոր կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ից փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը։ Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է Մ-4 ավտոճանապարհի Աբովյանի տրանսպորտային հանգույցը։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից: Միևնույն ժամանակ, վերոնշյալ աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու նաև Հ-61 և Տ-6-15 ավտոճանապարհների հատման […] …