Ինչ է զգում հայը, երբ արցախցուն հարցնում է՝ Արցախը ճանաչո՞ւմ է Ադրբեջանի կազմում. Հովսեփյանը՝ Հարությունյանին

19 Օգոստոսի 2026, 12:33

Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ես ճանաչում եմ այնտեղ, որտեղ ծնվել եմ, որտեղ մեծացել եմ, որտեղ ամուսնացել եմ, որտեղ գտնվում են իմ ապուպապերի ու իմ հոր գերեզմանը։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Արեգա Հովսեփյանը՝ անդրադառնալով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Ես ճանաչում եմ դա և երբեք չեմ մոռանալու, ինչպես որ չեն մոռանալու 120,000-ից ավելի արցախցիները։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ է զգում հայը, երբ նման հարցադրում է անում արցախցուն։ Ի՞նչ նպատակով է հարցնում՝ ցավացնելո՞ւ։ Ձեր հարցերը վաղուց չեն կարող ինձ ցավացնել․ ես տեսել եմ Արցախի անկումը, ինչից իմ դիմադրողականությունն ավելի է բարձրացել», — ասել է Հովսեփյանը՝ դիմելով ՔՊ-ական Արային Հարությունյանին։

Leave a Comment