Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյանքից


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Թաթարստանի Հանրապետության Ելաբուգա քաղաքում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել։ 24-ամյա երիտասարդը ծաղկի խանութում դանակով հարձակվել է իր 18-ամյա ծանոթի վրա, ապա ինքնասպան եղել։

Ինչպես հայտնում է Past.am-ը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին՝ Ստրոյթելի փողոցում գտնվող խանութներից մեկում։

Նախնական տվյալներով՝ երիտասարդը խանութում, հաճախորդների աչքի առաջ, մի քանի անգամ դանակահարել է 18-ամյա կնոջը։ Դրանից հետո նա ինքնասպան է եղել։

Դեպքի վայր ժամանած իրավապահները զննել են տարածքը և սկսել միջադեպի հանգամանքների պարզումը։ Հարցաքննվում են ականատեսներն ու հնարավոր վկաները, ինչպես նաև նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Դեպքի առնչությամբ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Քննիչները շարունակում են պարզել կատարվածի շարժառիթներն ու մյուս մանրամասները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment