
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը չեն ընդունում Աննա Հակոբյանի՝ հանդիպման մասին հրավերը:
Հիշեցնենք՝ ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում վարչապետի կինն ասել էր․ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունն առանձին, ինքնուրույն հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ ընդդիմադիր կին պատգամավորներին, հանդիպման եմ հրավիրում նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին»։