«Հարցաքննվել է, ասել են՝ շնորհակալություն, պարոն գնդապետ, ցտեսություն». Արեգա Հովսեփյան

«Հարցաքննվել է, ասել են՝ շնորհակալություն, պարոն գնդապետ, ցտեսություն». Արեգա Հովսեփյան

«Արթուր Ավանեսյանը (Կանդազ) լեգենդար հետախույզ է, ով այսօր ենթարկվում է քաղաքական հետապնդումների»,- արձագանքելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի հարցին՝ ասաց ընդդիմադիր Արեգա Հովսեփյանը: «Ավանեսյանը 2008թ. գործողությունների համար կանչվել է իրավապահ մարմինների կողմից, գնացել է հարցաքննության, հարցաքննվել է, ասել են՝ շնորհակալություն, պարոն գնդապետ, ցտեսություն»,- շարունակեց նա:

Հիշեցնենք՝ ՔՊ-ական փոխխոսնակն ավելի վաղ հարցրել էր. «Խոսում եք եվրոպական ստանդարնտներից, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Կանդազը 2008-ին Ղարաբաղից, այլ զինված հրոսակախմբի հետ, բերվել է Երևան, ջարդել ու ծեծել են ՀՀ քաղաքացիներին, սպանվել են ՀՀ քաղաքացիներ»:

Leave a Comment