Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 18-ին։
«Ռուսական կողմին է փոխանցվել Ադրբեջանի լուրջ մտահոգությունը վերջին շրջանում հանրապետության, նրա ժողովրդի և ղեկավարության դեմ հնչող հայտարարությունների առնչությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել օգոստոսի 13-ին «Частота понимания» նախագծի շրջանակում հեռարձակված ծրագրում հնչած արտահայտություններին», – ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, հիշատակվել են օգոստոսի 7-ին «Спутник» ռադիոյի եթերում Ադրբեջանի ղեկավարությանը «Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում» ներառելու մասին հնչած աբսուրդային հայտարարությունները, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube հարթակում և օգոստոսի 16-ին «Спас» հեռուստաալիքում Ադրբեջանի ղեկավարության հասցեին վիրավորական բնույթի նյութերի և սադրիչ հայտարարությունների հրապարակումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: