«Թլոշ Արփոյի» ազդանշանը՝ Էրդողանին – BlogNews.am



Չկարողանալով զսպել իր թրքասիրությունը՝ «Թլոշ Արփոն» պաշտպանել է Թուքիայի դրոշի պատիվը՝ ՀՅԴ-ին հարց ուղղելով՝ Թուրքիայի դրոշն այրելիս Թուրքիայում ապրող մեր հայրենակիցների կարծիքը հաշվի առնո՞ւմ են, հարցրե՞լ են՝ ինչ են զգում նրանք, երբ տեսնում են նման կադրեր: «Դուք զգայուն պիտի լինեք նաև բոլորի նկատմամբ»,-մասնավորապես՝ կոչ է  արել Դավոյան Արփոն:
 
Իսկ Արփոյին չի՞ հուզում այն հարցը, թե ինչու են Հայստանում դեռ Թուրքիայի դրոշ այրում: Այրում են ոչ միայն այն պատճառով, որ այդ երկիրը մեզ թշնամի է, ուրանում է Ցեղասպանությունն ու այն ծաղրում, այլև այն, որ նույն 44-օրյա պատերազմի ժամանակ ամենագործուն մասնակցությունն է ունեցել Հայաստանի պարտության գործում՝ պարտություն, որին Նիկոլը երկիրը տարավ, որ Արփոն այսօր պատգամավոր լինի ու Թուրքիայի դրոշի պատիվը ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից պաշտպանի:
 
Երբ Էրդողանը փառք է տալիս Էնվերի հոգուն, իր երկրի քաղաքացի հայերին բա ինչո՞ւ հաշվի չի առնում, թե՞ Նիկոլը վախենում է, որ թուրքրերը կարող են այնպիսի կոմպրոմատներ հրապարակել, որոնց տակից չի կարող դուրս գալ և որևիցե պարագայում:
 
Արփոյի համար 1915-ի թեման առհասարակ գոյություն չունի, իսկ թուրքերը որպես ագրեսոր չեն էլ ընկալվում, և բնավ էական չէ այն, որ Անկարան երբեք չի ցուցաբերել որևէ զգայունություն հայ ժողովրդի պատմական ողբերգության, կորսված հայրենիքի նկատմամբ՝ դառնալով պատճառ Արցախում տեղի ունեցած ցեղասպանության:
 
Արփոն ընդամենն ազդանշան է հղել թուրքերին առ այն, որ ՔՊ-ն պատրաստ է չշեղվել թուրքական օրրակարգից՝ պայմանով, որ Էրդողանը շարունակի հովանավորել Նիկոլի իշխանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment