Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցը միակողմանիորեն բացելու և այնուհետև վերահսկողության տակ վերցնելու ցանկությունը շատ հեռու է Վաշինգտոնի՝ դա գործնականում իրականացնելու հնարավորությունից։
«Հորմուզի նեղուցը կրկին բացելու և այն վերահսկողության տակ վերցնելու ԱՄՆ-ի ցանկության ու դրա անկարողության միջև տարբերությունն ավելի մեծ է, քան Վաշինգտոնի և հենց Հորմուզի նեղուցի միջև հեռավորությունը»,- ասել է Ռեզային։ Նրա խոսքերը մեջբերել է Al Mayadeen-ը։
Ռեզային բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկել է ստեղծել տարածաշրջանային փոխգործակցության նոր համակարգ, որը, նրա խոսքով, պետք է ձևավորվի «Պարսից ծոցի գոտում ԱՄՆ-ի գերիշխանության ավարտից հետո»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրեն դուր է գալիս Հորմուզի նեղուցը ամերիկյան տարածք հայտարարելու գաղափարը։