Ռուբիոն ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ քննարկել է Իրանը և Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը

ԱՄՆ պետքարտուղար, ինչպես նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն և ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, շեյխ Թահնուն բեն Զայեդ Ալ Նահայանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և Հորմուզի նեղուցով նավագնացության հարցը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թոմի Պիգոտի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Ռուբիոն և Ալ Նահայանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Լիբանանում, ինչպես նաև ԱՄՆ-ի և ԱՄԷ-ի հետագա համակարգված գործողությունները՝ Իրանի և տարածաշրջանում նրա դաշնակիցների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու ուղղությամբ։

«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության կարևորությունը»,- նշել է դիվանագետը։

Օգոստոսի 17-ին Reuters-ը հայտնել էր, որ նախորդ հանգստյան օրերին Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների ծավալը նվազել էր մինչև նվազագույն մակարդակ՝ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) երեք նավերի վրա հարձակումների մասին հաղորդումներից հետո։ Օգոստոսի 13-14-ին ADNOC-ը հայտնել էր, որ նեղուցով անցնելիս իր երեք նավերը հարձակման են ենթարկվել։

Leave a Comment