ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի գյուղատնտեսական մատակարարման շղթաներում խախտումների վերաբերյալ իր հետաքննության արդյունքները. «Իզվեստիա»-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ից:
««Ռոսսելխոզնադզոր»-ը հայկական կողմից սպասում է հետաքննության արդյունքներին և ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվությանը, ինչպես նաև հայկական կողմից առաջարկված գործողությունների ալգորիթմին՝ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման վերաբերյալ»,- հայտարարել են գերատեսչությունում:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ մայիսի սկզբից Ռուսաստանը սկսել է սահմանափակումներ մտցնել հայկական գյուղմթերքի ներմուծման վրա: Ավելի ուշ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հայտարարել է, որ Հայաստանը կկարողանա վերականգնել ագրոարդյունաբերական մթերքի մատակարարումները նախկին ծավալով միայն ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների խիստ պահպանման դեպքում:
