ԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու բոլոր ֆինանսական գործարքները

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են Իրանի հետ բոլոր առևտրային, ֆինանսական և կոմերցիոն գործարքների դադարեցման մասին՝ Իրանից իրականացված հրթիռային հարձակման ֆոնին։ Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

«Տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում, որը սպառնում է ինչպես միջազգային անվտանգությանը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղությանը, Իրանի հետ բոլոր առևտրային և կոմերցիոն փոխանակումները, ինչպես նաև ֆինանսական գործարքները կդադարեցվեն մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է ԱՄԷ ԱԳՆ-ի՝ X-ում հրապարակված հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը Իրանից երկու բալիստիկ հրթիռի արձակում են արձանագրել։ Դրանցից մեկն ընկել էր երկրի տարածքային ջրերից դուրս, իսկ մյուսը՝ տարածքային ջրերի սահմաններում։ Գերատեսչության տվյալներով՝ հարձակման թիրախը ծովային նավագնացությունն էր։

Leave a Comment