Թրամփը երեք օրով հետաձգել է կանադական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը

ԱՄՆ-ը երեք օրով կասեցնում է Կանադայից ներկրվող ապրանքների նկատմամբ 50 տոկոս մաքսատուրքերի սահմանումը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես երեք օրով կասեցրել եմ Կանադայի նկատմամբ 50 տոկոս մաքսատուրքերի սահմանումը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին վաղը առավոտյան, քանի որ Կանադան և ԱՄՆ-ը, փաստաթղթերի վերջնական համաձայնեցմամբ, համաձայնության են եկել»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։

Նա նաև նշել է, որ կարող է վերսկսվել Կանադայի Ալբերտա նահանգից մինչև Տեխաս նահանգ ձգվող Keystone XL նավթամուղի նախագիծը, որի իրականացումը արգելափակվել էր ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Կանադան արդեն մի քանի օր բանակցում են լայնածավալ առևտրային համաձայնագրի շուրջ։ Բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը պահանջում է, որ Օտտավան վերացնի ամերիկյան ալկոհոլային խմիչքների ներկրման արգելքը, ինչպես նաև ամերիկյան ավտոմեքենաների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը։

Իր հերթին Կանադան ձգտում է հասնել ամերիկյան մաքսատուրքերի նվազեցմանը ավտոմեքենաների և այլ ապրանքների համար։ Հնարավոր համաձայնագիրը նախատեսում է նաև Օտտավայի զիջումներ կաթնամթերքի համար սահմանված մաքսային քվոտայի հարցում, ինչը ԱՄՆ նախագահը բազմիցս պահանջել է։

Leave a Comment