Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Կառավարության հաջորդ ծրագրի համար որպես թիրախ նախատեսվում է սահմանել 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության պարտադիր լինելը։ Մինչ այդ նախատեսվում է աշխատանքներ իրականացնել նախադպրոցական կրթության լիարժեք հասանելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս բնակավայրերում։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ԿԳՄՍ-ից։
Արաքսիա Սվաջյանը շեշտել է նախադպրոցական կրթության կարևորությունը երեխայի հետագա ուսումնառության տեսանկյունից՝ նշելով, որ նախադպրոցական կրթություն ստացած երեխաներն ավելի հեշտ են հարմարվում դպրոցական միջավայրին և ավելի մեծ հաջողություններ են ունենում առաջադիմության առումով: