AP․ Թրամփը սպառնացել է Օմանին՝ Իրանի հետ Հորմուզի վերաբերյալ սպասվող գործարքի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Օմանին՝ դժգոհություն հայտնելով Իրանի հետ Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելու նրա փորձերից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Թրամփի նկատմամբ ճնշումն աճում է։ Նա խոստացել էր արագ ավարտել պատերազմը, թուլացնել Թեհրանը և հասնել ավելի շահավետ միջուկային համաձայնագրի։ Իրանը, իր հերթին, Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունն օգտագործում է որպես բանակցություններում ճնշման միջոց։

Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել Օմանի գործողություններից և սպառնացել էր «ռմբակոծել երկիրը», եթե այն խոչընդոտի Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորմանը։

Leave a Comment