Reuters․ Եմենի ափերի մոտ բեռնատար նավ է խոցվել

Եմենի ափերի մոտ բեռնատար նավի ուղղությամբ կրակ է բացվել։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնին (UKMTO)։

Միջադեպը տեղի է ունեցել նավահանգստային Մոհա քաղաքից 40 մղոն հարավ-արևելք։ Կրակոցների պահին նավի անձնակազմը նավում չի եղել։ UKMTO-ի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով նավը վնասվել է այնքան, որ այն համարվել է «կառուցվածքային առումով ամբողջությամբ կործանված»։

Նավի անվանումը և գրանցման նավահանգիստը չեն հաղորդվում։

Leave a Comment