Արաղչի․ Իրանին ԱՄՆ-ի հետ ժամանակավոր հրադադար պետք չէ

Իրանին ԱՄՆ-ի հետ ժամանակավոր հրադադար պետք չէ, անհրաժեշտ է պատերազմի լիակատար ավարտ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Որոշ երկրներ առաջարկել են կապ հաստատել և միջնորդություն իրականացնել։ Նրանց բոլորի պատասխանը մեզ համար միանգամայն հստակ էր․ մենք հրադադար չենք ուզում, մեզ անհրաժեշտ է պատերազմի ավարտը։ Մեզ պետք չէ 12-օրյա պատերազմ, որն ավարտվեց հրադադարով, սակայն մի քանի ամիս անց վերսկսվեց», – ասել է նախարարը։

Leave a Comment