Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի վարկանիշը շարունակում է նվազել։ Նրա աշխատանքից գոհ է երկրի քաղաքացիների միայն 13%-ը։ Այս մասին վկայում են RTL և NTV հեռուստաալիքների պատվերով Forsa սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները։
Հարցվածների 85%-ը դժգոհ է Մերցի գործունեությունից։ Սա Forsa-ի հարցումների պատմության մեջ գրանցված ամենացածր արդյունքն է։ Նախորդ կանցլեր Օլաֆ Շոլցի դեպքում դժգոհության ամենաբարձր ցուցանիշը կազմել էր 76%։
Գերմանիայի կուսակցությունների վարկանիշում նախորդ շաբաթվա համեմատ էական փոփոխություններ չեն գրանցվել։ Առաջատարը շարունակում է մնալ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 28%-ով։ Երկրորդ տեղում է ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքը՝ 21%-ով։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը պատրաստ է աջակցել հարցվածների 12%-ը։ Նույնքան ձայն կարող էր ստանալ նաև «Ձախերի» կուսակցությունը։ «Կանաչների» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 16%-ը։ Մյուս կուսակցությունները չէին հաղթահարի 5%-անոց շեմը։
Հարցմանը մասնակցել է 2504 մարդ։ Այն անցկացվել է օգոստոսի 11-ից 17-ը։