Ո՞ւմ է պետք Արեգնազ Մանուկյանի կալանքը․ 13 օր՝ մի որոշման համար • Tribune.am

Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը։ Նման վերտառությամբ գրառում է արել փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Անցնող մեկ ամսում, երբ խոսում էի Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման բողոքարկումից և դրա ձգձգումից, մտքում միշտ պահել եմ համակարգի անզգույշ թերացումների ու պատահականությունների հավանականությունը: Բայց այսօր այդ բոլոր կասկածները ցրվեցին. մենք իրապես գործ ունենք մարդկային փոքրոգի վնասարարության հետ:

Արեգնազի իր երեխայի և մոր հետ շփվելու արգելքը այնքան ակնհայտ ապօրինություն էր, որ դա արդարացնել դժվարանում են անգամ ամենամարզված իշխանավորները: Երբ ՀՈւԼԻՍԻ 17-ին ուղարկվում էր վերաքննիչ բողոքը, անկեղծ վստահ էի, որ չնայած բոլոր քաղաքական հրահանգներին առնվազն երեխայի հետ շփման արգելքը վերացվելու են մինչև երեխայի ծննդյան օրը օգոստոսի 19-ը: Պարզվեց` սխալվում եմ:

Երկար բարակ չպատմեմ. Ես գրեմ, դուք զգացեք այն մարդու զայրույթը, ով երեխային վստահեցրել էր` շատ շուտով կխոսի նորից մայրիկի հետ:

Ուրեմն ինչ է անում իրավախախտ համակարգը` կնոջը ամեն գնով կալանքի տակ պահելու համար.

  1. Դատավոր Շահվերդյանը բողոքը ստանալուց հետո 9 օր ՉԻ ՈւՂԱՐԿՈւՄ վարույթի նյութերը.
  2. ԱԱԾ հսկողության ներքո գործող «Հատուկ կապ» ՓԲԸ -ն ևս 8 օր ՉԻ ՈւՂԱՐԿՈւՄ նյութերը վերաքննիչ դատարան.
  3. Ի վերջո օգոստոսի 5-ին մակագրված բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերոնշյալ հատուկ կապուղիների պատճառաբանությամբ արդեն 13 օր է պաշպանության կողմը ՉԻ ՍՏԱՆՈւՄ.մենք չգիտենք` երբ պիտի ունենանք վերաքննիչ ատյանի որոշում!!!
  4. Այսօր քննիչը հայտարարում է նախաքննության ավարտ, որպեսզի գործն արագ ուղարկեն դատարան: Այսինքն, եթե հակառակ նշած դանդաղկոտությանը առաջին ատյանը մոտ օրերին վարույթ ընդունի գործը, ապա ամենայն հավանականությամբ վերաքննիչ դատարանը «կաշկանդված կզգա» փոփոխել Արեգնազ Մանուկյանի կալանքը: Կալանքի վերանայնան իրավունքը պետության միջամտությամբ կդառնա իմաստազուրկ:

Հավաքեմ մտքերս, գնամ աղջնակի ծնունդը շնորհավորելու ու փորձեմ բացատրել` ինչու սխալվեցի իմ կանխատեսումներում. ինչու մաման էսօր իր կողքը չի…»

Leave a Comment