94 տարեկանում մահացել է բրիտանացի դերասանուհի Ֆիլիդա Լոուն՝ դերասանուհի Էմմա Թոմփսոնի մայրը։ Նրա մահվան մասին հայտնել է BBC-ն՝ հղում անելով դերասանուհու մենեջեր Ջեքի Լեգոյին։
1932 թվականին ծնված Ֆիլիդա Լոուն երկարամյա դերասանական կարիերա է ունեցել։ Նա նկարահանվել է շուրջ 100 ֆիլմերում և հեռուստասերիալներում։
Լոուի հայտնի աշխատանքներից են «Պուարո» և «Միդսոմերի սպանություններ» հեռուստասերիալները։ Նրա դուստրը՝ Էմմա Թոմփսոնը, նույնպես հայտնի բրիտանացի դերասանուհի է։
