«Այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ Հայաստանի մասով չեն պահպանում»․ Արա Պողոսյան

«Այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ Հայաստանի մասով չեն պահպանում»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ դրամատիկ է՝ մինչ Հայաստանի և համայն հայության, տարածաշրջանի և ամբողջ Եվրասիայի դիվանագիտության նորահայտ «աստղ», տաղանդ, Քիսինջերին գերազանցող և համաշխարհային դիվանագիտության մտքին մարտահրավեր նետող փոխարտգործնախարար էն տղեն՝ Վահանը Կոստանյան, Ուկրաինայում դիվանագիտության «մաստեր կլաս» է ցուցադրում, Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարում է, թե «Ղարաբաղը տարիներ շարունակ գտնվում էր օկուպացիայի տակ։ Բայց այսօր այն կրկին թյուրքական հող է», – հետո շարունակում. – «Եվ մենք, Աստծո օգնությամբ և մեր բարեկամների աջակցությամբ, կհաղթենք այս պատերազմը»:

Միրզոյան Արարատի «կանտորը» այնպիսի արտաքին քաղաքականություն է վարում, որ այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ Հայաստանի մասով չեն պահպանում և ով ինչ ուզում՝ ասում է։

Աղբյուրը`   Արա Պողոսյան

Leave a Comment