Աստղագետները Հելիքս միգամածության ուսումնասիրության ընթացքում առաջին անգամ դիտարկել են, թե ինչպես է մահացած աստղի նյութը վերադառնում միջաստղային գազին։ Հելիքս միգամածությունը Երկրից մոտ 650 լուսատարի հեռավորության վրա է։ Այն ձևավորվել է Արեգակի նման աստղի կյանքի վերջին փուլում, երբ աստղը սպառել է ջրածինը, վերածվել կարմիր հսկայի, իսկ արտաքին շերտերը տարածվել են տիեզերքում։
Միջուկը դարձել է սպիտակ թզուկ։ Գիտնականների խոսքով՝ մոտ 5 միլիարդ տարի անց Արեգակը նույնպես կանցնի նմանատիպ գործընթացով, և նրա նյութը կվերադառնա միջաստղային տարածություն՝ հետագայում մասնակցելով նոր աստղերի ու մոլորակների ձևավորմանը։
