
Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրել ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարներին։ Ֆեյսբուքում էջում հրապարակած տեսանյութում նա նշում է․ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունն առանձին, ինքնուրույն հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ ընդդիմադիր կին պատգամավորներին, հանդիպան եմ հրավիրում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին»։
Աղբյուրը` Աննա Հակոբյան