Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանն իրականացրել են մոնիթորինգային այց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն։
Երևանի քաղաքապետարանի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի համագործակցությամբ սոցիալական աջակցություն է տրամադրվում շուրջ 550 տարեց, հաշմանդամություն ունեցող և խոցելի անձի։
Միաժամանակ, Երևանի 6 վարչական շրջաններում գործող ծառայությունների շրջանակում շահառուներին տրամադրվում է ամենօրյա տաք սնունդ, ինչպես նաև հիգիենիկ ծառայություններ՝ աջակցելով նրանց առօրյա կարիքների ապահովմանը և կյանքի որակի բարելավմանը։
