
«Ես ունեմ սկզբունքային և գուցե շատ անհարմար հարց ՀՀ իշխանություններին՝ ինչո՞ւ չպետք է համընդհանուր սկզբունքները վերաբերեն արցախահայերին»,- այս մասին ԱԺ-ում նշեց Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արեգա Հովսեփյանը:
«Ոչ մի սուբյեկտ չի կարող իր քաղաքական մոտեցումների հիմքով չեղարկել միջազգային իրավունքի սկզբունքներն ու կարգավորումները․․․ Սեփական երկիր վերադառնալու իրավունքը կախված չէ անձի քաղաքացիությունից․․․ Այս իրավունքը չի պատկանում պետություններին, այլ պատկանում է մարդկանց, անհատներին, որևէ իշխանություն անգործության կամ հրաժարման միջոցով չի կարող այդ իրավունքի տերերին զրկել դրանից։ Արցախահայերի հարցը սահմանների և տարածքների հարց չէ, այլ մարդու իրավունքների համընդհարության և այդ սկզբունքների պաշտպան համարվող պետությունների հեղինակության հարց է»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։