Ադրբեջանը հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ ԱՄՆ Դելավեր նահանգի դաշնային դատարանում։ Պատճառը CNN-ի հունիսի 5-ի հրապարակումն է, որում նշվում էր, թե Իսրայելն Ադրբեջանի տարածքն օգտագործել է Իրանի դեմ…
Ադրբեջանը հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ ԱՄՆ Դելավեր նահանգի դաշնային դատարանում։
Պատճառը CNN-ի հունիսի 5-ի հրապարակումն է, որում նշվում էր, թե Իսրայելն Ադրբեջանի տարածքն օգտագործել է Իրանի դեմ ռազմական և հետախուզական գործողություններ իրականացնելու համար։
Ադրբեջանական կողմը պահանջել էր CNN-ից հերքել տեղեկությունը և ուղղումներ կատարել հրապարակման մեջ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հունիսի 6-ին, 23-ին և հուլիսի 2-ին Բաքուն պաշտոնական նամակներ է ուղարկել CNN-ին, սակայն, ըստ իրենց, արձագանք չի ստացել։
Դրանից հետո Ադրբեջանը հայց է ներկայացրել դատարան։