Չինաստանը «Long March 7A» հրթիռի պայթյունից մեկ շաբաթ անց վերսկսել է տիեզերական արձակումները։ Օգոստոսի 16-ին «Long March 12» հրթիռը Վենչանի տիեզերակայանից ուղեծիր է դուրս բերել ինտերնետային կապ ապահովող 24 արբանյակ։ Դրանից որոշ ժամանակ անց «Long March 2C» հրթիռը Տայուանի տիեզերակայանից ուղեծիր է հասցրել Արաբական Միացյալ Էմիրությունների «SEO» արբանյակը։
Օգոստոսի 10-ին «Long March 7A»-ն արձակումից մոտ 85 վայրկյան անց պայթել էր։ Հրթիռի և դրա բեռի՝ «Zhongxing-4B» կապի արբանյակի կորստի պատճառները դեռ հետաքննվում են։ Չինաստանը նախատեսում է նաև նոր արձակումներ․ օգոստոսի 18-ին նախատեսված է «Zhuque-3» վերօգտագործելի հրթիռի երկրորդ թռիչքը, իսկ օգոստոսի 23-ին՝ «Chang’e 7» լուսնային առաքելության արձակումը։
