Մենք ինքներս կուղղենք այս մարդու սխալ պատկերացումները. Իրանից արձագանքել են Թրամփի հրապարակմանը

Իրանում պատասխանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցի պատկերով և այդ կարևորագույն ջրային ուղին ամերիկյան պետությանը պատկանելու մասին մակագրությամբ հրապարակմանը։ Այս մասին գրել է Իրանի…

 Իրանում պատասխանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցի պատկերով և այդ կարևորագույն ջրային ուղին ամերիկյան պետությանը պատկանելու մասին մակագրությամբ հրապարակմանը։ Այս մասին գրել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։ 

«Շուտով կա՛մ կուղղվի նրա սխալ պատկերացումը Հորմուզի վերաբերյալ, կա՛մ մենք ինքներս կուղղենք այս մարդու սխալ պատկերացումները, որը ապրում է պատրանքներով», – սոցիալական ցանցերում գրել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի էջում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզի պատկերը՝ մակագրելով այն «ԱՄՆ նոր տարածք»։

Թրամփի հրապարակած քարտեզում Իրանի և Օմանի միջև գտնվող Հորմուզի նեղուցը վերցված է շրջանագծի մեջ, իսկ պատկերի վերևում անգլերենով տեղադրված է «New U.S. Territory» («ԱՄՆ նոր տարածք») գրությունը։

Leave a Comment