Տղամարդը կրակել և սպանել է որդուն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վոլգոգրադի մարզի Պալլասովկա քաղաքի բնակիչը կասկածվում է սեփական որդիներից մեկին սպանելու և մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Ինչպես հայտնում է Past.am-ը, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով՝ տղամարդու և նրա հարազատների միջև նախկինում տարաձայնություններ են եղել գույքի բաժանման շուրջ։

Այդ օրը տղամարդու երկու որդիները գնացել են նրա աշխատավայր։ Տեղում վեճ է սկսվել, որի ընթացքում հայրը, ըստ նախնական տվյալների, առնվազն երկու անգամ կրակել է որդիներից մեկի ուղղությամբ։

Տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացել կրծքավանդակի և վերին վերջույթների հատվածներում և մահացել է տեղում։

Դրանից հետո կասկածյալը կրակել է նաև մյուս որդու վրա։ Վերջինս վնասվածքներ է ստացել մեջքի և գլխի շրջանում, սակայն կարողացել է հասնել մոտակա տուն։ Տան բնակիչները շտապօգնություն են կանչել, որից հետո վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։

Կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության և երկու անձի սպանության փորձի հոդվածներով։

Քննիչները շարունակում են պարզել դեպքի բոլոր հանգամանքները և պատճառները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment