Քանյե Ուեսթը երազում է հանդիպել Պուտինի հետ

Քանյե Ուեսթը երազում է հանդիպել Պուտինի հետ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը մեծ համակրանք է տածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ և երազում է Ռուսաստան այցի ընթացքում հանդիպել նրա հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Say Agency համերգային գործակալության տնօրեն Աննա Սուբչևան։

Ավելի վաղ գործակալությունից հայտնել էին, որ Քանյե Ուեսթը հոկտեմբերի 10-ին և 11-ին երկու համերգ կտա Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում։

«Դեռ դժվար է ասել, թե ում հետ նա կհանդիպի, սակայն պարոն Ուեսթի վաղեմի երազանքն է՝ հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի նկատմամբ իր համակրանքի մասին նա հայտարարում է արդեն մի քանի տարի», – նշել են կազմակերպիչները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment