
Արևելագիտությունն ու հայագիտությունը միշտ քայլել են կողք կողքի, քանի որ հայերն ապրել, կենսագործել ու կառուցել են Արևելքի բազմաթիվ երկրներում՝ իրենց անջնջելի հետքը թողնելով տվյալ ժողովուրդների մշակույթի վրա և, իհարկե, կրելով նաև փոխադարձ ազդեցություն։
Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները Մերձավոր Արևելքի հայ համայնքների վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ ու ուսումնասիրություններ են գրել, որոնք տպագրվել են արտերկրում՝ տարբեր լեզուներով։ Այս առումով առանձնահատուկ դեր ունի Օքսֆորդում տպագրվող «Արամազդ» հայագիտական հանդեսը։


Իրենց հերթին, Մերձավոր Արևելքի երկրների գիտնականներն էլ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հետ ունեցած պատմական կապերով, հատկապես միջնադարյան փոխհարաբերություններով։ Սեփական տվյալները համադրելու և ճշգրտելու նպատակով նրանք ուսումնասիրում են Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրերը։
Այսօրվա փոխհարաբերությունները դժվար չէ պարզել ժամանակակից տեղեկատվական առատ հոսքերի շնորհիվ, բայց պատմական անցյալի բացահայտմանն օգնում են միայն ձեռագրերը։ Բացի գիտական գործունեությունից, ինստիտուտը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում տարբեր երկրների դեսպանների և մշակույթի գործիչների հետ՝ նպաստելով մարդկային, գիտական ու մշակութային կապերի խորացմանն ու ամրապնդմանը